
Վերելակների նախագծում և տեղադրում
Առանձնատների, առևտրային և բազմաբնակարան սեփականությունների համար Իմանալ Ավելին...Հարմարեցված ձեր ամեն կարիքին
«Elevan Lift» ՍՊԸ-ն լիցենզավորված վերելակների ընկերություն է, որը գործում է նախագծման և տեղադրման, վերելակային ծառայությունների, ինչպես նաև վերելակների պահեստամասերի ներմուծման և վաճառքի ոլորտում:
Մենք առաջարկում ենք լայն տեսականի վերելակներ, որոնք նույնքան հարմար են ինչպես ձեր առանձնատան, այնպես էլ հանրային և առևտրային շենքերի համար։ Բացահայտեք մեր վերելակային լուծումները։

Շենքերի Վերելակներ
«Elevan Lift»-ի փորձը շենքերի վերելակների ոլորտում ընդգրկում է ինչպես ներսից, այնպես էլ դրսից կառուցվածքներ՝ չորս և ավելի հարկ ունեցող շենքերի համար: Մեր դիզայներական թիմի օգնությամբ կարող ենք առաջարկել էլեգանտ և մատչելի լուծումներ: Ստեղծեք ցանկալի դիզայնը՝ ընտրելով մոդելը, նյութերը և գույները, որոնք համապատասխան են ձեր ոճին և ձեր տան ճարտարապետությանը:

Ներտնային Վերելակներ
Նորարարությունները տան շարժունակության ոլորտում մեզ մղում են ստեղծելու լուծումներ ներտնային վերելակների համար: Մեր առաջարկը ընդգրկում է շքեղ պանորամային վերելակներից մինչև ավելի մատչելի կոմպակտ վերելակներ, սակայն հարմարավետությունն ու կոմֆորտը ընդհանրական են բոլոր տեսակներում: «Elevan Lift»-ը հանդիսանում է ներտնային վերելակների ոլորտում հարգված հեղինակություն՝ հայտնի մեր առաջատար դիզայններով:

Կոմերցիոն Վերելակներ
Մենք բարձր ենք գնահատում վերելակների ֆունկցիոնալությունը յուրաքանչյուր միջավայրում: Թե բեռնափոխադրման, հիվանդանոցների, և թե հանրային տարածքների համար, մեր արտադրանքները ապահովում են արդյունավետ աշխատանք ցանկացած ծանրաբեռնվածություն կիրառելու համար: Մեր վերելակային ինժեներների և տեղադրողների նվիրված թիմը, որն ունի արժեքավոր փորձ, նվիրված է բավարարել ձեր բոլոր պահանջները:
Խորհրդատվություն
Խորհրդատվություն անհատականացված լուծումների հարցում:
Նախագծում
Դիզայնի հատկացում՝ հաճախորդների կարիքներին համապատասխան:
Տեղադրում
Ապահով տեղադրում՝ հաճախորդների և աշխատակիցների անվտանգության համար:
Սպասարկում
Պարբերական սպասարկում՝ անխափան և երկարատև աշխատանքի համար: